Հայաստանի առաջին երկնաքերային թաղամասում՝ «Skyline»-ում, մեկնարկել են բետոնալցման աշխատանքները

«Skyline» թաղամասում, որը նախատեսվում է դառնալ Հայաստանի առաջին երկնաքերային թաղամասը, արդեն մեկնարկել են բետոնալցման աշխատանքները։ Հիմքը պատրաստ է: Գործընթացն իրականացվել է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Բետոնալցման այս փուլը ոչ միայն տեխնիկապես է մասշտաբային, այլև աննախադեպ՝ իր ծավալով և միաժամանակյա իրականացմամբ։ Ավելի քան 200 բետոնատար մեքենա, շուրջ 2400 խմ բետոն և առանց ընդհատումների կատարված աշխատանք:

Վերահսկվող ընկերությունը «Arup Group»-ն է, որի ստանդարտները համապատասխանում են միջազգային առաջատար մեգաքաղաքներում կիրառվող ստանդարտներին։ Նյույորքյան ճարտարապետությունը կլինի Երևանում աշխարհահռչակ ճարտարապետական Laguarda.low ստուդիոյի կողմից, իսկ սեյսմակայունությունն ապահովում է «Arup Group»-ը, որը Դուբայի, Լոնդոնի, Սինգապուրի և այլ քաղաքների ամենաբարձրահարկ շենքերի ինժեներիան իրականացնող ընկերությունն է։

Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ձևավորվող այս նոր թաղամասը տեսանելի է լինելու քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ 35 հարկանի հինգ շենքերը սահմանում են նոր բարձրություն՝ նաև ճարտարապետական ոլորտում:

Բետոնալցման մեկնարկը ոչ միայն շինարարական փուլ է, այլև խորհրդանշական պահ՝ Հայաստանի ժամանակակից քաղաքաշինության համար։ «Skyline»-ը ներկայանում է որպես նորարարական գաղափարների մարմնավորում՝ ամուր հիմքի վրա կառուցվող ապագայի բնակարան:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031