ՌԴ-ն զրկել է քաղաքացիությունից Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին

Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

ԱԴԾ-ի որոշմամբ Խանկիշիևի անձնագիրը չեղյալ է հայտարարվել, նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։ Խանկիշիևը հայտնի գործարար է, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ, «Ֆրուկտ Հաուս» ՍՊԸ, «Նար Շարաբ» ՍՊԸ և «Կասպիյ» ՍՊԸ ընկերությունների սեփականատերը։

Նա նաև Չելյաբինսկի տարածաշրջանային «Ադրբեջան» հասարակական-իրավական կազմակերպության ղեկավարն է և «Չելյաբինսկի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվել էր նաև Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը։ Բացի այդ, ձերբակալվել էին Վորոնեժի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը, Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին, ինչպես նաև Շիխլինսկու որդին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031