Skip to main content

Դատարկությունն ու մերկությունն է պատճառը, որ դուք վարկանիշ ու աջակցություն չունեք. Հակոբյանը՝ ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության շարունակվող քննադատություններին:

«Ադրբեջանցիների հետ պետք է բանակցությունները շարունակվեն,

Ադրբեջանի հետ պետք է ճանապարհներն ապաշրջափակվեն,

Ադրբեջանի հետ պետք է մենք ունենանք խաղաղության մասին փաստաթուղթ…

Սա «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի ասում, սա ասում է ամենաարագավազ դաշնակցական պատգամավորը։

Է, հենա, այս իշխանություններն արդեն իսկ ունեն և’ բանակցություններ, և’ ճանապարհների ապաշրջափակման ծրագիր, և’ խաղաղության մասին նախաստորագրված փաստաթուղթ…

Ասում է՝ չէ, արժանապատիվ։

Այ էս դատարկությունն ու մերկությունն է պատճառը, որ դուք վարկանիշ ու աջակցություն չունեք, առանց գաղափար, պաթոսախեղդ, ծովից ծով «արժանապատիվ» երկրի մասին կենացներով մարդկանց սնող, բայց «հիվանդ ու հարթաթաթ» լինելու պատրվակով հայրենիքին չծառայող, հայրենի բանակից զորամաս սեփականաշնորհող ու վառելիք գողացող գեներալներով… թե բա՝ արժանապատիվ, դուք ուր, արժանիքն ու պատիվն ուր»,- գրել է Հակոբյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31