Skip to main content

Եվրոպան պետք է մասնակցի Թրամփի, Պուտինի և Զելենսկիի բանակցություններին. Մակրոն

Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև եռակողմ հանդիպման անհրաժեշտությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկում է բանակցային սեղանի շուրջ հրավիրել նաև եվրոպացի առաջնորդի։

«Կարծում եմ՝ մեզ հավանաբար քառակողմ հանդիպում կպահանջվի որպես հետագա հանդիպում։ Որովհետև երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, խոսում ենք ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին»,-ըստ CNN-ի՝ ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31