Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի Պուտինին և սկսեցի Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը․ Թրամփ

Սպիտակ տանը ես շատ լավ հանդիպում ունեցա պատվավոր հյուրերի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ համաձայնեցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի և Ուկրաինայի՝ խաղաղության հնարավորության համար։

Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը, որը դեռ որոշվելու է։

Այդ հանդիպումից հետո մենք կունենանք եռակողմ հանդիպում, որը կլինի երկու նախագահների և իմ մասնակցությամբ։ Կրկին, սա շատ լավ, վաղ քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմի համար։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը համակարգում են աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031