Համարձակվում եմ ենթադրել, որ Փաշինյանի ուղերձը վերաբերելու է այն հավաքին, որ նա ծրագրում է, կամ համենայն դեպս հայտարարել էր շաբաթներ առաջ՝ Էջմիածնում. Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը երեկ ազդարարելով իր արձակուրդից վերադարձը, այսօր ազդարարել է ժողովրդին հղելիք ուղերձի մասին՝ երեկոյան 18-ին: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Համարձակվում եմ ենթադրել, որ ուղերձը վերաբերելու է այն հավաքին, որ նա ծրագրում է, կամ համենայն դեպս հայտարարել էր շաբաթներ առաջ՝ Էջմիածնում:

Այս իմաստով, ես տեսնում եմ նաեւ որոշակի սիմվոլիկա, որ մատուցում է Փաշինյանը: Նախօրեին՝ խաղողօրհնեքի, այլ կերպ ասած՝ Աստվածածնի Վերափոխման տոնի կիրակին, նա տեսանյութով ազդարարում է իր մուտքը քաղաք, ասելով, թե արձակուրդից վերադարձավ Երեւան: Չգիտեմ, Փաշինյանը արդյո՞ք փորձել է այդպիսով նաեւ ինչ որ ասոցիացիա առաջացնել Երուսաղեմ Հիսուսի մուտքի հետ: Լավ, չծավալվեմ:

Աստվածածնի Վերափոխման տոնի կիրակին Փաշինյանը «ավետում» է արձակուրդից հետո իր մուտքը քաղաք, անկասկած հաշվարկելով հանրային ենթագիտակցական որոշակի ասոցիացիաներ:

Իսկ այսօր նա ազդարարում է երեկոյան ուղերձը:

Ընդհանուր առմամբ կարծում եմ, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, որ Նիկոլ Փաշինյանը թերեւս կարող է հաշվարկել արտահերթ ընտրության նպատակահարմարություն, հետեւաբար դիտարկել դրան տանող պրոցեսների հնարավորությունը: Իսկ ՀԱԵ նկատմամբ քայլերը կարող են լինել դրա թերեւս «ամենակարճ» ճանապարհը:

Ես սա չեմ պնդում, որովհետեւ որեւէ բան պնդելու համար պետք է ունենալ համոզիչ տեղեկատվություն: Պարզապես դիտարկում եմ հավանական վարկած, ինչի մասին, ի դեպ, խոսել եմ դեռ օրեր առաջ՝ որ Փաշինյանը Վաշինգտոնից հետո կարող է մտածել «երկաթը տաք-տաք ծեծելու» մասին:

Եթե նա դիտարկի այդ տարբերակը, ապա դրան տանող ճանապարհը պետք է անցնի հասարակական-քաղաքական ճգնաժամի միջով, այլապես տարօրինակ կլինի, եթե նա ինքը վերցնի ու հայտարարի արտահերթի գնալու մասին: Պետք է լինի ճգնաժամ, որի «լուծում» կամ որից «ելք» դիտարկվի արտահերթը: Իսկ ճգնաժամի առավելագույն ներուժ կարող է ունենալ հենց եկեղեցու հանդեպ գործողությունների ակտիվացումը, ըստ տրամաբանության:

Համենայն դեպս, մի քանի ժամ անց պարզ կլինի, թե որքանով է դիտարկածս վարկածը հավանական»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031