Այս ընկերությունները սովորաբար ներկայանում են որպես սովորական ընկերություններ, սակայն հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ. Իրանի նախագահը՝ Հայաստանում կառուցվելիք ուղու մասին

Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ նչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ապա այն ևս բնականորեն կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Գոյություն ունեցող մտահոգությունը կապված է ամերիկյան ընկերությունների ներկայության հետ տարածաշրջանում։ Վախերը պայմանավորված են նրանով, որ այս ընկերությունները սովորաբար ներկայանում են որպես սովորական ընկերություններ, սակայն հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ։ Մենք քննարկումներ կունենանք առկա մտահոգությունների և անհանգստությունների շուրջ», — նշել է նա:

Ըստ Mehr գործակալության՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը և Հայաստանը ունեն պատմական և ռազմավարական հարաբերություններ և միշտ համագործակցել են:

«Այս այցի ընթացքում մենք կքննարկենք տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդումը, ինչը կնպաստի համատեղ զարգացմանը։ Կան մտահոգություններ ամերիկյան ընկերությունների տարածաշրջանային ներկայության վերաբերյալ, որոնք ևս ընդգրկվելու են այս այցի օրակարգում։ Տեխնիկա-ինժեներական, շինարարական, հանքարդյունաբերական, արվեստի և տուրիզմի ոլորտներում պատրաստվել են կարևոր համագործակցության փաստաթղթեր, որոնք կնքվելու են։ Այս հարաբերությունները անկասկած կշարունակեն ընդլայնվել ապագայում», — նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031