Խաղադրույք ապագայի վրա. McLaren-ը աճուրդի է հանում 2026-27 թվականների մեքենաները

Տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ի մեքենաները աճուրդի են հանվել՝ հարուստ երկրպագուներին մոտոսպորտի պատմության մի կտոր տալու համար: Սակայն մինչև վերջերս ոչ ոք հնարավորություն չէր առաջարկել ներդրում կատարել մոտոսպորտի ապագայի մեջ: McLaren-ը պատրաստվում է փոխել դա, գրում է Jalopnik-ը:

Monterey Car Week-ի ընթացքում McLaren Racing-ի գործադիր տնօրեն Զաք Բրաունը հայտարարել է, որ դեկտեմբերին՝ Աբու Դաբիի Գրան պրիի ուիքենդի ժամանակ, ընկերությունը աճուրդի կհանի «Ֆորմուլա-1»-ի 2026 թվականի մեքենան, 2026 թվականի Arrow McLaren սուպերքարը և «Դիմացկունության աշխարհի առաջնության» 2027 թվականի LMDh մեքենան։ Բրաունը շեշտում է, որ սրանք մեքենաներ են, որոնք դեռ գոյություն չունեն իրականում, դրանք դեռ մշակման փուլում են։

Բայց սա պարզապես մեքենայի գնում չէ։ Աճուրդի հաղթողը ստանում է յուրահատուկ հնարավորություն, ըստ որի մեքենան մրցելու է աշխարհի մրցուղիներով և դուք կարող եք ընտրել, թե ով է լինելու դրա ղեկին՝ Լանդո Նորի՞սը, թե՞ Օսկար Պիաստրին։

Սակայն նման մեքենան հասանելի չի լինի մինչև 2028 թվականը։ Մինչ այդ հաղթողը կօգտագործի 2025 թվականի ցուցադրական մոդելը՝ վարձակալության հիմունքներով։

Ինչ վերաբերում է մրցարշավներին, ապա սուպերքարը Պատո Օ’Ուորդի ղեկավարությամբ կմասնակցի 2026 թվականի մայիսին կայանալիք Indianapolis 500-ին, իսկ LMDh-ն կնշանավորի McLaren-ի վերադարձը Le Man և 2027 թվականի դեբյուտը՝ դիմացկունության համաշխարհային առաջնությունում։

Աճուրդի հաղթողը նաև կստանա էքսկուրսիա դեպի McLaren Technology Center, որը գտնվում է Ուոքինգում և մրցարշավների ժամանակ թիմին մոտ գնալու հատուկ մուտքի հնարավորություն։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031