Մենք կշարունակենք համագործակցել ԱՄՆ նախագահի և Զելենսկու հետ՝ մեր շահերը պաշտպանելու համար․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում խոսել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների մասին՝ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո։

«Մենք համաձայն ենք, որ

Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է նրա ագրեսիվ պատերազմը և քանի դեռ հաստատված չէ ամուր և կայուն խաղաղություն, որը հիմնված է Ուկրաինայի իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։

որ ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով», — նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը դրա հետ կապված հայտարարել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ իրենց ներդրումն ունենալու հարցում։

«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ նրանց և «ցանկացողների կոալիցիայի» մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ շուտով կրկին կհանդիպենք՝ կոնկրետ առաջընթացի հասնելու համար։ Կարևոր է նաև դասեր քաղել վերջին 30 տարիների փորձից, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու արմատացած միտումից։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ մեր շահերը միասնության և պատասխանատվության ոգով պաշտպանելու համար։ Ֆրանսիան շարունակում է մնալ Ուկրաինայի կողքին», — եզրափակել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031