Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Ալյասկայում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն բանի պատճառով, ինչ տեղի է ունեցել այսօր, ես կարծում եմ, որ հիմա դրա մասին մտածելու կարիք չունեմ»,-օգոստոսի 15-ին ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի համար հնարավոր հետեւանքների մասին հարցին:

«Գիտեք, ես կարծում եմ, որ հանդիպումը շատ լավ է անցել»,-հավելել Է Սպիտակ տան ղեկավարը:

Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ ապագայում պատժամիջոցների հարցը կարող է վերադառնալ օրակարգ: «Հնարավոր է, որ ես ստիպված լինեմ այդ մասին մտածել մոտ երկու-երեք շաբաթ անց, բայց հենց հիմա մենք դրա մասին մտածելու կարիք չունենք»,-նշել Է Թրամփը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031