Զելենսկին երկուշաբթի Վաշինգտոնում Թրամփի հետ կքննարկի մի շարք հարցեր

Երկար, իմաստալից զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ, սկզբում առանձին, ապա նաև եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, մենք զրուցեցինք մեկուկես ժամից ավելի։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության համար։

Նախագահ Թրամփը ինձ համառոտ ներկայացրեց Ռուսաստանի առաջնորդի հետ իր հանդիպման, զրույցի հիմնական կետերի մասին։ Կարևոր է, որ ամերիկյան ուժը ազդի իրավիճակի զարգացման վրա։

Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի՝ Ուկրաինա-Ամերիկա-Ռուսաստան եռակողմ հանդիպման առաջարկին։ Ուկրաինան ընդգծում է՝ առանցքային հարցերը կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, և եռակողմ ձևաչափը հարմար է դրա համար։

Սպանությունների ավարտի, պատերազմի ավարտին վերաբերող բոլոր մանրամասները պատրաստվում եմ քննարկել նախագահ Թրամփի հետ երկուշաբթի Վաշինգտոնում: Շնորհակալ եմ հրավերի համար:

Կարևոր է, որ եվրոպացիները ներգրավված լինեն բոլոր փուլերում՝ Ամերիկայի հետ համատեղ հուսալի անվտանգության երաշխիքների համար։

Մենք քննարկեցինք ամերիկյան կողմից ստացված դրական ազդանշանները՝ Ուկրաինայի անվտանգության ապահովմանը մասնակցելու վերաբերյալ։ Մենք շարունակում ենք համակարգել մեր դիրքորոշումները բոլոր գործընկերների հետ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են»,-գրել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031