Skip to main content

Թրամփը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Եվրոպայի հետ համատեղ, կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց դա չի լինի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձևաչափով։

«Մենք կարող ենք նմանատիպ բան անել Եվրոպայի և այլ երկրների հետ միասին, բայց ոչ ՆԱՏՕ-ի ձևաչափով։ Որովհետև, ինչպես գիտեք, որոշ բաներ տեղի չեն ունենալու»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի չի ունենալու:

Ամերիկացի առաջնորդը այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չի տվել։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31