Կրեմլը Պուտինի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված դիմել է խորամանկության. ինչպես է ՌԴ նախագահը ժամանել

Կրեմլը հատուկ գործողություն է իրականացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկա թռիչքի ժամանակ՝ թիվ 1 բորտի կեղծ վայրէջք ներկայացնելով:

Բանն այն է, որ Տու-214-ը, որին հատուկ համակարգով հետևել է 445 հազար մարդ, վայրէջք է կատարել Անքորիջում, սակայն ՌԴ նախագահը ինքնաթիռում չի եղել:

Հարյուրավոր լրատվականներ՝ հետևելով հատուկ համակարգի կայքի ցուցատախտակին, հայտնել են ՌԴ նախագահի ինքնաթիռի վայրէջքի մասին, որից կարճ ժամանակ անց Կրեմլի լրագրող Պավել Զարուբինը հայտնել է, թե ՌԴ նախագահն այդ ինքնաթիռում չի եղել:

Ավելի ուշ Ալյասկայի ափերի մոտ հայտնվել է Իլ-96-ը, որը նախկինում համարվում էր Պուտինի պահուստային ինքնաթիռը, սակայն նրա երթուղին և անհայտ է մնացել: Այն կարճ ժամանակ անց վայրէջք է կատարել Անքորիջի օդանավակայանում:

Նշենք՝ Անքորիջի երկնքում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ թռիչք է իրականացրել B-2 Spirit ինքնաթիռը՝ չորս F-35 կործանիչների ուղեկցությամբ:

Թրամփ-Պուտին բանակցությունների անվտանգությունը Անքորիջում ապահովում են տարբեր տեղերում տեղակայված դիպուկահարները, զրահատեխնիկան և հատուկ նշանակության ուժերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջնորդներն արդեն հանդիպել են և նույն մեքենայով ուղևորվել բանակցությունների վայր, թեև ի սկզբանե 2 լիմուզին է նախապատրաստված եղել՝ մեկը ՌԴ նախագահի, մյուսը՝ ԱՄՆ նախագահի համար:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031