Թրամփն ու Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել․ ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն․ The New York Times

Թրամփն ու Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն, այս մասին գրում է The New York Times-ը։

Աղբյուրը, անդրադառանալով այն փաստին, որ Պուտինն ու Թրամփը նույն մեքենայով են հեռացել օդանավակայանից, գրում է, որ երկու գերտերությունների ղեկավարներին նույն մեքենայում տեսնելը չափազանց անսովոր էր։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում գագաթնաժողովին ժամանել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահների միջև փակ հանդիպումը արդեն սկսվել է։

Հանդիպումը սկսվել է նեղ կազմով, և պատվիրակությունների անդամները ավելի ուշ կմիանան առաջնորդներին, հաղորդում է РИА Новости-ն:

Թրամփի և Պուտինի միջև նախատեսված անձնական հանդիպումը վերածվել է «երեք-երեք» ձևաչափով հանդիպման:

Ամերիկյան կողմից հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Լավրովը և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031