Թրամփի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են, նախագահներն այն որակել են կառուցողական և արդյունավետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած երկկողմ փակ հանդիպումը տևեց երեք ժամ։

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, ինչպես նաև միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պուտինը խոսեց ավելի քան ութ րոպե՝ հանդիպումը անվանելով «կառուցողական»։

Թրամփը, որի ելույթը տևեց մոտ չորս րոպե, բանակցությունները գնահատեց «շատ արդյունավետ»՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն դեռ չկա: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ կզանգահարի Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին տեղեկացնելու համար։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներն արդեն մեկնել են Ալյասկայից։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930