Skip to main content

Առողջական խնդիրներով հոսպիտալ տեղափոխված զինծառայողը փորձաքննության արդյունքներով ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։

Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական օգնության և սպասարկման ընթացքին հետևելու նպատակով պարբերաբար կապ է պահպանվել բուժհաստատության հետ։

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31