Skip to main content

ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդու մահը։ Վիրավորվել է 20 մարդ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերության անձնակազմը տարհանվել է։ Դեպքի վայրում աշխատում է 70 մասնագետ և 28 միավոր հատուկ տեխնիկա։

Baza-ն գրում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան, և փրկարարները դժվարանում են նրանց մոտ հասնել: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31