Պուտինն Ալյասկա մեկնելուց առաջ ժամանել է Մագադան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգառ է կատարել Մագադանում, նախքան Ալյասկա ժամանելը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Աշխատանքային այցի ընթացքում նա կայցելի «Օմեգա-Սի» ձկան յուղի վերամշակման գործարան, կզննի նախագահական մարզահամալիրը և Մայակ պարկի մշակութային-հասարակական կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վլադիմիր Պուտինը ծաղիկներ կդնի Ալյասկա-Սիբիր օդային երթուղու հերոսների հուշարձանին, որը գործել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ և դարձել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորհրդանիշ: Այցի ավարտին նախագահը կանցկացնի Մագադանի գլխավոր հատակագծի վերաբերյալ խորհրդակցություն և կհանդիպի մարզի ղեկավար Սերգեյ Նոսովի հետ:

Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Անքորիջում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031