Համոզում են, որ Քոչարյանի համար գրավ վճարող Սամվել Կարապետյանը կապ չունի նրա հետ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու հայտարարություններին:

«Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։

Համոզում են, որ Քոչարյանի համար գրավ վճարող Սամվել Կարապետյանը կապ չունի նրա հետ։

Համոզում են, որ Սամվել Կարապետյանը կապ չունի Սերժ Սարգսյանի հետ, ում աշխատակազմի ղեկավարը նրա եղբայրն էր։

Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նուն կաթսայում»,- գրել է Չախոյանը և մեկնաբանություններում ավելացրել՝ «Գյումրիում էլ Մարտունիկը Վարդանիկի հետ չէր համագործակցելու․․․ տեսանք ինչքան եք ձեր խոսքի տերը»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930