Իրանը և ՌԴ-ն կփորձեն հակազդել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իր հարցազրույցում անդրադարձել էր «ամերիկյան միջանցքին (նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» Ռուսաստանի հետ կամ առանց վերջինիս խոչընդոտելու հարցին։

Եվ ահա երեկ Թեհրանում կայացել է Կովկասի հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Իգոր Խովաևի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան խնդիրները։

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից, կողմերի շահերն այս հարցում համընկնում են, և տեղի է ունենալու ջանքերի ներդաշնակում, ուստի ակնհայտ է, որ Իրանը և Ռուսաստանը փորձելու են համատեղ գործողություններով հակազդել այդ միջանցքի կյանքի կոչմանը, ինչը լրջագույն խոչընդոտ է դառնալու դրա իրականացման ճանապարհին»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031