Skip to main content

Մեղադրանք է առաջադրվել Դիանա Գասպարյանի ամուսնուն

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու, ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։ Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։

Հակակոռուպցիոն կոմիտեից չեն ցանկացել այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։

NEWS.am–ի տեղեկություններով, մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսնու ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31