Ֆինլանդիայի նախագահը լավ գոլֆ խաղալու շնորհիվ մտերմացել է Թրամփի հետ. WSJ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը մտերմացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին գոլֆ խաղալուց հետո։ Ամերիկացի առաջնորդը տպավորված էր նրա խաղով, գրում է The Wall Street Journal-ը։

Հետագայում նրանց շփումները դարձել են կանոնավոր. Թրամփը հաճախ խորհրդակցում է իր ֆինն գործընկերոջ հետ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերի շուրջ։

Ըստ WSJ-ի՝ Թրամփն ավելի ջերմորեն է արձագանքում եվրոպացի առաջնորդների կարծիքներին, երբ դրանք փոխանցում է Ստուբը։ Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ Ստուբը դարձել է գնահատելի միջնորդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, հատկապես Օվալաձև աշխատասենյակում Թրամփի և Զելենսկու միջև լարված վիճաբանությունից հետո։

«Ես կարող եմ Թրամփին փոխանցել այն, ինչ մտածում են եվրոպացիները կամ Վլադիմիր Զելենսկին, ապա փոխանցել իմ եվրոպացի գործընկերներին այն, ինչ մտածում է Թրամփը», — ասել է Ստուբը։

Երկու առաջնորդները «անսպասելի կապ» են ձևավորել. նրանք զանգահարում և հաղորդագրություններ են փոխանակում միմյանց նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031