Վաղը տեղի կունենա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին` ժամը 14։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex տեղեկտվական համակարգից։

Միքայել Սրբազանի պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031