73-ամյա վարորդը մեքենայով բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 տուժածից 2-ը երեխաներ են

Օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են «Աստղիկ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930