Ժնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը

Շվեյցարական Ժնևում ամբողջ հասարակական տրանսպորտը ժամանակավորապես անվճար է դարձել՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։

Միջոցառումները նպատակ ունեն նվազեցնել ազոտի օքսիդի արտանետումները՝ խթանելով հասարակական տրանսպորտի օգտագործումը և սահմանափակելով մեքենաների տեղաշարժը, որոնք ամենաշատն են աղտոտում օդը։

Ժնևի ամբողջ հասարակական տրանսպորտում ուղևորներից այլևս չեն պահանջի ուղետոմսեր ունենալ։ Ուղեվարձի գումարի գանձումը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ քաղաքում օդի որակը վերականգնվի։

Բացի այդ, ժամը 6:00-ից մինչև 22:00-ն Ժնևի կենտրոն թույլատրվելու է մուտք գործել միայն ցածր արտանետումներ ունեցող տրանսպորտային միջոցներ։

Հրատարակությունը նշում է, որ Ժնևի կանտոնում տիրող անսովոր շոգ և ամպամած եղանակը նպաստում է վնասակար մասնիկների պահպանմանը և օդի որակի վատթարացմանը: Ժնևը դարձել է Շվեյցարիայի առաջին կանտոնը, որը նման քայլ է ձեռնարկել օդի որակը բարելավելու նպատակով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031