Ռուսաստանը Բելառուսում կայանալիք զորավարժությունների ժամանակ կփորձարկի միջուկային պատերազմի բռնկումը

Սեպտեմբերին նախատեսված ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքում Բելառուսի տարածքում կմարզվի միջուկային զենքի և «Օրեշնիկ» հրթիռային համակարգի «կիրառման պլանավորումը»։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, հայտնում է «Զվեզդա»-ն։ Նա ընդգծել է, որ նշված սպառազինությունները ռազմավարական զսպման կարևոր տարր են։

«Մենք տեսնում ենք իրավիճակը մեր արևմտյան, հյուսիսային սահմաններում և չենք կարող հանգիստ հետևել ռազմական ակտիվությանը և ռազմականացմանը։ Մենք ցուցադրում ենք մեր բացությունը, խաղաղասիրությունը, բայց վառոդը միշտ պետք է չոր պահել», — Խրենինին է մեջբերում «Զվեզդա»-ն։

Մասնավորապես, նախարարի խոսքով, Մինսկը մտահոգված է Լեհաստանով, որտեղ ստեղծվում է 30-34 հազար զինվորականից բաղկացած խմբավորում։ «Պետք է շատ ուշադիր լինել, մենք դրանով կզբաղվենք և կարձագանքենք։ Եթե նրանք որևէ ագրեսիա ցուցաբերեն Բելառուսի Հանրապետության նկատմամբ՝ մենք պատասխանելու բան ունենք», — հայտարարել է Խրենինը։

«Արևմուտք-2025» զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը՝ Բելառուսի տարածքում։ Զորավարժությունների նպատակն է «զորքերի կիրառման պրակտիկան՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու համար»: Ի թիվս այլ բաների, երկու երկրների զինծառայողները զորավարժություններ կանցկացնեն՝ օդային հարվածները հետ մղելու և ենթադրյալ թշնամու դիվերսիոն խմբերի դեմ պայքարելու համար: Անցյալ շաբաթ Ռուսաստանն արդեն սկսել է իր ստորաբաժանումները մտցնել Բելառուս:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031