Երևանում մեքենաներ են բախվել. 3 հողի տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բախումը եղել է «Նիվա»-ի և «Mitsubishi»-ի միջև՝ ճակատային, ինչից հետո «Նիվա»-ն բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930