Մոսկվան Իրանի հայտարարություններում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին

ՌԴ-ն ուշադիր ուսումնասիրել և ծանոթացել է Իրանի ղեկավարության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հայտարարություններին՝ կապված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման արդյունքների հետ. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Ֆադեևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հայտարարություններում և ձևակերպումներում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ, և իրանցի գործընկերների հետ կանոնավոր շփումներում մշտապես կարևոր ուշադրություն է դարձում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հարցերին: Դիվանագետի խոսքով՝ նրանք դա շատ լավ գիտեն և մեր գերատեսչությունների միջև սերտ համակարգումը շարունակվում է:

«Տարածաշրջանի խնդիրների լուծման լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների որոնումն ու իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների աջակցությամբ: Կողմնակի խաղացողների ներգրավումը պետք է միայն նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, բայց չստեղծի հավելյալ բարդություններ և բաժանարար գծեր»,- հավելել է Ֆադեևը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930