Յոթ երկիր առաջադրել է Թրամփի թեկնածությունը՝ Նոբելյան խաղաղության մրցանակի

Սպիտակ տունը հրապարակել է արտասահմանյան այն առաջնորդների ցուցակը, ովքեր պաշտպանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ Այս մասին հրապարակումը տեղադրվել է Սպիտակ տան X սոցիալական ցանցի էջում։

Թրամփի թեկնածությանն աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգեման, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվյե Նդուհունգիրեհեն։

Հունիսին ԱՄՆ-ի Հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերը առաջարկել է Թրամփի թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Նոբելյան կոմիտե ուղարկված նամակում նշվում է, որ Թրամփը «արտասովոր և պատմական դեր է խաղացել»՝ «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունը» դադարեցնելու գործում։ Դրանից կարճ ժամանակ առաջ Պակիստանի կառավարությունը նույնպես առաջարկել է նրա թեկնածությունը մրցանակի համար՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը միջնորդելու համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031