Ռուսաստանը մշտական շփումներ է պահպանում Իրանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակական կապեր է պահպանում Իրանի հետ Հարավային Կովկասի անվտանգության հարցերով. Մոսկվայում ուշադիր ուսումնասիրել են Իրանի կողմից արած հայտարարությունները՝ կապված Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների համաժողովի վերաբերյալ և այդ հայտարարություններում տեսնում են տարբեր նրբություններ և շեշտադրումներ: Այս մասին բրիֆինգի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի խնդիրների օպտիմալ լուծումը տարածաշրջանի երկրների կողմից իրենց անմիջական հարևանների աջակցությամբ մշակված լուծումներ գտնելն ու իրականացնելն է՝ «Երրորդ կողմի խաղացողների ներգրավումը պետք է միայն նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, այլ ոչ թե ստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր», — նշել է դիվանագետը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930