Մերցը արտակարգ նիստ է հրավիրել՝ իշխող կոալիցիայի սխալները քննարկելու համար․ Bild

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը արտակարգ նիստ է հրավիրել՝ իշխող կոալիցիայի՝ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ կազմում թույլ տված սխալները քննարկելու և դրանք շտկելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին գրում է Bild թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդը իր կուսակցության նախագահի տեղակալներին հրավիրել է Դաշնային կանցլերի գրասենյակ։ Նրանց թվում են եղել ԳԴՀ կրթության նախարար Կարին Պրինը, Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը և ՔԴՄ գլխավոր քարտուղար Կարստեն Լիննեմանը։ Նիստի մասնակիցները քննարկելու են կանցլերի, Բունդեսթագում նրա խմբակցության և կոալիցիայի վերջին սխալները։ Մասնավորապես, խոսքը Իսրայել զենքի արտահանման սահմանափակման մասին է, որը տարաձայնություններ է առաջացրել ՔԴՄ/ՔՍՄ-ում։

Բացի այդ, ինչպես նշում է Bild-ը՝ կքննարկվեն նաև այլ հարցեր, օրինակ՝ կոալիցիոն համաձայնագրում խոստացված էլեկտրաէներգիայի հարկի համընդհանուր նվազեցումը չկատարելը և Դաշնային սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հետ կապված տարաձայնությունները։ Ըստ Bild-ի՝ հանդիպմանը կքննարկվեն նաև նմանատիպ սկանդալներից խուսափելու հետագա միջոցները։

Մինչդեռ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը Bild-ին հայնտել է, որ որևէ արտակարգ նիստ չի գումարվել։ «ԳԴՀ կանցլերը պարբերաբար հանդիպում է իր կուսակցության նախագահի տեղակալների հետ։ Սա նման հանդիպումներից մեկն է։ Իհարկե, նրանք քննարկում են ընթացիկ իրավիճակը»,- փաստել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031