Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհին մեծ բեռնատարների երթևեկությունը կարգելվի օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ երկու ուղղություններով», — նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031