500-ից ավելի ուսուցիչներ նոր կարգով տարակարգ են ստացել. Սվաջյան

Տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ ենք ստանում, և ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ ունենք 500-ից ավելի ուսուցիչներ, որոնք նոր կարգով տարակարգ են ստացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան 1-ին և 2-րդ կարգերում, բայց, այնուամենայնիվ, մենք ավելի շատ դիմողներ ունենում ենք 3-րդ և 4-րդ մակարդակներում»,- հավելեց նա։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ շրջանառվում են նաև տարակարգի հետ կապված իրավական նոր կարգավորումները, որոնք առաջիկայում կհաստատվեն: Նրա խոսքով, երբեմն տարընկալում էր առաջացնում այն, որ 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում մասնագիտական զարգացմանը վերաբերող դասընթացների մասնակցության վկայական ներկայացնելու պահանջ կար:

«Կոնկրետ առանձնացրել ենք, որ դրանք պետք է լինեն ոչ հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումների ցանկից, որովհետև հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումները պարտադիր են, իսկ հատկապես 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմող ուսուցիչներն այն ուսուցիչներն են, որոնք լրացուցիչ աշխատանք են իրականացնում իրենց մասնագիտական զարգացման ուղղությամբ, հետևաբար, այստեղ իրենց լրացուցիչ աշխատանքի մասին վկայող փաստաթղթի անհրաժեշտություն կա»,- հավելեց Սվաջյան:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031