Թրամփը Պուտինի հետ Ալյասկայում կհանդիպի դեմ առ դեմ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, Ալյասկա նահանգում կհանդիպի դեմ առ դեմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Այո, դա ծրագրի մի մասն է,- պատասխանել է նա, երբ հարցրել են՝արդյոք դա դեմ առ դեմ հանդիպում կլինի։ -Ինչ վերաբերում է մեխանիզմներին և լոգիստիկային, ես մեր թիմին հնարավորություն կտամ քննարկել դա, երբ նրանք պատրաստ լինեն»։

Նա միաժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հրավիրվել ուրբաթ Ալյասկայում անցկացվելիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովին, քանի որ Պուտինն էր խնդրել հանդիպումը։ Հարցին, թե ինչու Զելենսկին չի հրավիրվել, Լևիթը պատասխանել է, որ «հանդիպումը կկայանա», քանի որ Պուտինը խնդրել էր դա Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջոցով։

«Այսպիսով, նախագահը համաձայնում է այս հանդիպմանը նախագահ Պուտինի խնդրանքով,- ասել է նա։ -Այս հանդիպման նպատակն է, որ նախագահը հեռանա ավելի լավ ընկալումով, թե ինչպես կարող ենք վերջ դնել այս պատերազմին»։

Լևիթը հավելել է, որ Թրամփը հույս ունի, որ ապագայում կարող է տեղի ունենալ Զելենսկու հետ եռակողմ հանդիպում՝ հակամարտությունը վերջ տալու համար։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի՝ Ռուսաստանի նախագահի հետ նույն սենյակում գտնվելը, դեմ առ դեմ նստելը, այլ ոչ թե հեռախոսով խոսելը, այդ նախագահին կտա լավագույնս հասկանալու, թե ինչպես վերջ դնել այս պատերազմին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031