5 տարում Ավինյանների ընտանիքը գնել է մոտ 3.2 մլն դոլարի արժողությամբ ակտիվներ․ Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Միայն վերջին 5 տարիների ընթացքում, հիմնվելով Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի հրապարակային հայտարարությունների և շուկայական գների վրա՝ ես հաշվել եմ Ավինյանների ընտանիքի կողմից գնված (կամ ըստ իրենց «մայնինգի» միջոցով ձեռք բերված) մոտ 3.2 միլիոն դոլարի արժողությամբ ակտիվներ։ Նրանց խոսքով՝ ակտիվների մի մասը գնելու համար վարկեր են օգտագործվել։ Պարոն Ավինյանի հոր բիզնեսը “Irrigate LLC” ոռոգման համակարգերի տեղադրումն է, ես շատ ոռոգման տեղադրողների եմ ճանաչում, բայց երբեք չեմ հանդիպել մեկին, որը միլիոնատեր է դարձել շլանգ ու խողովակներ տեղադրելով։ Եկեք ծափահարենք թավշյա հեղափոխության համար։

4.57 բիթքոյն (մոտավորապես $500,000 ներկայիս արժեքով)

41,012,000 դրամ ($107,000 ԱՄՆ դոլար) վաստակված ըստ պարոն Ավինյանի «poolin մայինգից»

Սևանա լճում կառուցվում է առնվազն 1 միլիոն դոլարի անշարժ գույք

Էջմիածնում տեղադրվել է $800,000-ից մինչև 1 միլիոն դոլար, 1.5 մեգավատտ հզորությամբ արևային վահանակներ

2020 թվականին Էջմիածնում գնվել է 9 հեկտար հողատարածք Տիգրան Ավինյանի մոր կողմից, որի շուկայական գինը գնահատվել է մոտ 2020 թվականին՝ $180,000 ԱՄՆ դոլար

Նորք Մարաշում գնվել է մոտ $500,000 դոլար արժողությամբ տուն

Երկու մեքենա գնվել է մոտ $80,000 դոլարով»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031