Անտարկտիդայում 66 տարի անց հայտնաբերել են անհետ կորած հայտնի հետազոտողի մնացորդները

Անտարկտիդայի սառցադաշտերից մեկում հայտնաբերվել է 1959 թվականին անհետ կորած բրիտանացի օդերևութաբան Դենիս «Թինք» Բելլի աճյունը՝ 66 տարի անց։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Բելը Քինգ Ջորջ կղզում հետազոտական արշավախմբի անդամ է եղել, որը ողբերգականորեն ընկել է սառույցի խորը ճեղքի մեջ և մահացել։ Նրա մահվան վայրը մնում է անհասանելի՝ ծանր պայմանների և սառցե ծածկույթի հաստության պատճառով։ Վերջին շրջանում սառցադաշտը սկսել է հալվել և թույլ է տվել հայտնաբերել նրա մնացորդները։ Նրա մարմնի հետ միասին գտնվել են ավելի քան 200 անձնական իրեր՝ ռադիոսարքավորումներ, լապտեր, դահուկային ձողեր, ձեռքի ժամացույց, շվեդական դանակ, ծխամորճ և այլ իրեր, որոնք, կարծես, ժամանակի ընթացքում պահպանված են եղել։

Այս հայտնագործությունը ցնցում է եղել Բելլի ընտանիքի համար։ Ավստրալիայում ապրող նրա եղբայրը՝ Դևիդը ասել է, որ ինքն ու քույրը ցնցված էին այդ լուրից և միաժամանակ շոկ ու թեթևություն էին զգում, քանի որ տասնամյակներ շարունակ չգիտեին, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Բրիտանական Անտարկտիկական ծառայության տնօրեն, պրոֆեսոր Ջեյն Ֆրենսիսը այս իրադարձությունը անվանել է «խորապես հուզիչ» և հիշեցրել, որ այս պատմությունն արտացոլում է այն վտանգները, որոնց հետ կարող են բախվել հետազոտողները՝ մոլորակի քարտեզի վրա գտնվող «սպիտակ բծերը» բացահայտելիս։

Մասնագետները նախատեսում են հայտնաբերված աճյունը և իրերը տեղափոխել Մեծ Բրիտանիա՝ դրանք ընտանիքին հանձնելու և ապագա սերունդների համար պահպանելու՝ որպես Անտարկտիկայի գիտական հետազոտությունների պատմության մի մաս:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031