«Ինտերը» ստուգողական խաղում ոչ ոքի խաղաց «Մոնցայի» հետ

Միլանի «Ինտերը» ստուգողական խաղում ոչ ոքի խաղաց «Մոնցայի» հետ՝ 2:2:

«Մոնցայի» կազմում աչքի ընկան Պատրիկ Չիուրիան և Պաուլո Ասին, իսկ «Ինտերի» կազմում գոլ խփեց Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ Մեկ անգամ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Սամուելե Բիրինդելին։

«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 85-րդ րոպեին։

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին, իսկ մրցակիցը կլինի հունական «Օլիմպիակոսը»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930