Չինաստանը խզել է հարաբերությունները Չեխիայի նախագահի հետ՝ Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով

Չինաստանի իշխանությունները չեն ցանկանում որևէ կապ պահպանել Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ՝ Դալայ Լամա XIV-ի հետ նրա հանդիպման պատճառով, որը վնաս է հասցրել Չինաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չնայած [չեխական կողմին] մեր կողմից բազմաթիվ անգամ արված հայտարարություններին, ինչպես նաև Չինաստանի ուժեղ բողոքին՝ Չեխիայի նախագահ Պետր Պավելը պնդել է Դալայ Լամայի հետ Հնդկաստանում հանդիպում անցկացնելուն: Սա չեխական իշխանությունների կողմից Չինաստանի կառավարության նկատմամբ ստանձնած քաղաքական պարտավորությունների լուրջ խախտում է և վնաս է հասցնում ՉԺՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», — շեշտել է նա՝ մեկնաբանելով չեխ առաջնորդի այցը: «Պետր Պավելի սադրիչ գործողությունների հետ կապված՝ Չինաստանը որոշել է խզել բոլոր կապերը նրա հետ»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930