Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է միջազգային իրադրության վերաբերյալ հայկական կողմի ընկալումները, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսլականը:

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին պատմական իրադարձության կապակցությամբ՝ վերահաստատելով Օմանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին աջակցող դիրքորոշումը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031