ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Ուկրաինայի հավաքականի պաշտպան Իլյա Զաբարնիի տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը ֆրանսիական գրանդ է տեղափոխվել անգլիական «Բորնմութից»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2030 թվականը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փարիզցիների համար Զաբարնիի տեղափոխությունը արժեցել է 63 միլիոն եվրո, իսկ ևս 3 միլիոն եվրո «Բորնմութը» կարող է ստանալ որպես բոնուս։ 2023 թվականի հունվարին անգլիացիները պաշտպանի համար Կիևի «Դինամոյին» վճարել էին 22,7 միլիոն եվրո։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Էդուարդ Սպերցյանի նախկին թիմակից Մատվեյ Սաֆոնովը կարող է լքել ՊՍԺ-ն՝ Զաբարնիի տրանսֆերի պատճառով։ Նշվում է, որ ակումբը չի ցանկանում հանդերձարանում միավորել ռուս և ուկրաինացի խաղացողների, քանի որ դա կարող է ազդել ընդհանուր մթնոլորտի վրա։