Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) համաձայնության են եկել շարունակել խորհրդակցությունները իրանական միջուկային հարցի շուրջ՝ ԱԷՄԳ-ի չտարածման հարցերով տնօրենի տեղակալ Մասիմո Ապարոյի Թեհրան կատարած այցից հետո, որը նպատակ ուներ քննարկել կողմերի միջև փոխգործակցության նոր ձևաչափը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին։
Մեկ օր առաջ իրանական բարձրաստիճան քաղաքական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակության այցն Իրան նախատեսված է, բանակցությունների ընթացքում որևէ կոնկրետ որոշում չի կայացվի, և Իրանը դեռևս մեղադրում է գործակալությանը երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակվողներին աջակցելու համար