Իսպանիան անտառային հրդեհների հարցով հատուկ հանձնաժողովի նիստ է գումարել

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը պետական համակարգող հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ կապված երկրի տարբեր հատվածներում բռնկված բազմաթիվ անտառային հրդեհների հետ։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ ՆԳՆ քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրեն Վիրխինիա Բարկոնեսը հայտարարել է արտակարգ իրավիճակին նախորդող փուլ՝ կապված տարբեր ինքնավար համայնքներում բռնկված բազմաթիվ անտառային հրդեհների հետ, «որոնց դեմ պայքարը պահանջում է» ռեսուրսների մոբիլիզացում։ Ճշտվում է, որ Բարկոնեսը նաև «առաջիկա ժամերին հրավիրել է անտառային հրդեհների կոորդինացման և կառավարման պետական կոմիտեի նիստ՝ իրավիճակը գնահատելու, գործողությունները համակարգելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար»։

Երեկ Մադրիդի մոտակայքում ամենախոշոր հրդեհներից է բռնկվել։ Հրդեհի հետևանքով, որն արդեն տեղայնացվել է՝ մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով, տարերքի ազդեցության պատճառով թագավորության տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ են տարհանվել։

Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են եղանակային պայմաններով։ Օրինակ՝ Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը զգուշացում է տարածել գրեթե ամբողջ երկրի համար՝ ծայրահեղ շոգի պատճառով։ Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 44 աստիճանի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031