ԱՄՆ-ը օգոստոսի 15-ին կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ծանուցման մեջ։
Երկինքը կփակվի 48.3 կմ շառավղով և 5.5 կմ բարձրության վրա՝ «VIP անձի տեղափոխման» պատճառով։ Սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 16-ին։
Օգոստոսի 8-ին Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Պուտինի հետ։ Այնուհետև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է այդ բանակցությունների անցկացման ծրագրերը։ Նրա վկայությամբ՝ ղեկավարները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների քննարկման վրա։