Skip to main content

Վարորդը ենթարկվել է ինքնավթարի․ Գեղամ Ասատրյան

Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Հարգելի՛ լրագրող գործընկերներ,

ի հավելումն նախորդ գրառմանս, եւս մեկ անգամ հայտնում եմ, որ Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։

Եվս մեկ անգամ խնդրում եւ հորդորում եմ, սիրելի՛ գործընկերներ, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, առավել եւս, որ շատերիդ համար լուրի սկզբնաղբյուր հանդիսացած լրագրողը տվյալ ինֆորմացիան գրելու պահին ոչ միայն դեպքի վայրում չի եղել, այլև դեպքի վայրում լինելուց հետո չի ուղղել սխալ տեղեկատվությունը»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31