Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի հանրապետության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը, ինչպես նաև նախկին ամերիկյան իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները։

«Կարծում եմ, որ [ԱՄՆ] նախկին վարչակազմի օրոք գործած մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է»,- այդ մասին վրացի լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։

Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետը հայտնել է, որ իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգում չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Մագնիտսկու ակտի շրջանակներում պատժամիջոցների ցանկում է ներառել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Վրաստանի ՆԳՆ հատուկ հարցերով բաժնի տնօրենի նախկին տեղակալ Միրզա Քեզևաձեին։ Ամերիկյան իշխանությունների վարկածով՝ Գոմելաուրին և Քեզևաձեն առնչություն են ունեցել «զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումների հետ, այդ թվում՝ 2024 թվականի ցույցերի ժամանակ»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031