Զինծառայողը հանկարծամահ է եղել. պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Ավելի վաղ, MediaHub-ը՝ հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ մահացել է 19-ամյա զինծառայող Վահե Զաքարյանը:

«Մեզ փոխանցեցին, որ ըստ նախնական վարկածի՝ Վրեժը ինսուլտ է տարել: Ասացին՝ վերջին երկու օրերին տղան իրեն վատ է զգացել:

Վահեն Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից է:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031