Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը՝ որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։

Երկու երկրների միջև վերջնական Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը կլինի հարատև խաղաղության և բարեկեցության ապահովման հաջորդ քայլը` որպես առաջնորդող սկզբունքներ ունենալով ինքը իշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930