«Բարսելոնան» 5։0 հաշվով հաղթել է «Կոմոյին» և նվաճել Գամփերի գավաթը

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ իտալական «Կոմոյի» նկատմամբ՝ Ժոան Գամփերի գավաթի խաղարկության ընթացքում:

Հանդիպումը կայացավ Բարսելոնայում՝ Յոհան Կրույֆի անվան մարզադաշտում, և ավարտվեց կատալոնական ակումբի օգտին՝ 5:0 հաշվով:

Դուբլ ձևակերպեցին Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը, իսկ Ռաֆինյան աչքի ընկավ մեկ անգամ։

Ժոան Գամփերի գավաթը ամենամյա ընկերական մրցաշար է, որը «Բարսելոնան» անցկացնում է մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այն բաղկացած է մեկ խաղից, որտեղ կատալոնացիները մրցում են հրավիրված թիմի հետ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930