Իրանի հարավում գնացքի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել

Երեսուն մարդ վիրավորվել է, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման-Զարանդ երկաթուղային գծում։

«Երեսուն մարդ վիրավորվել է, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից Քերման-Զարանդ երկաթուղային գծում», — ասել է Կարմիր մահիկի ընկերության օգնության և փրկարարական կազմակերպության ղեկավար Բաբակ Մահմուդին։

Ազգային երկաթուղային մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ ասվում է, որ «երկաթուղային տեխնիկական անձնակազմի և փրկարարական ծառայությունների ժամանակին ժամանելուց հետո բոլոր ուղևորները անվտանգ լքել են գնացքը»։

Գնացքում եղել է 450 ուղևոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին 21 մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից Իրանի կենտրոնական մասում գտնվող Թաբաս քաղաքի մոտ՝ գծերի մոտ գտնվող էքսկավատորի հետ բախվելուց հետո։

2016 թվականին երկու գնացքներ բախվել և հրդեհվել են Իրանի հյուսիսում, որի հետևանքով զոհվել է 44 մարդ, տասնյակները վիրավորվել։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031