Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» վստահ հաղթանակ է տարել Պորտուգալիայի «Ռիու Ավեի» նկատմամբ ընկերական խաղում։ Հանդիպումը կայացել է Պորտուգալիայի Ֆարու քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում և ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ սաուդական թիմի։
Հաշիվը 15-րդ րոպեին բացել է Մոհամեդ Սիմականը։ Մինչև ընդմիջումը «Ալ-Նասրի» առավելությունը կրկնապատկել է թիմի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ խաղակեսում 40-ամյա հարձակվողը շարունակել է փայլել՝ խփելով երկրորդ գոլը 63-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին հստակ իրացրել 11 մետրանոցը՝ ձևակերպելով հեթ-տրիկ։
«Ալ-Նասր» (Սաուդյան Արաբիա) — «Ռիու Ավե» (Պորտուգալիա)-4:0 (2:0)
Գոլերը՝ Սիմական, 15′ – 1:0 Ռոնալդու, 44′ – 2:0 Ռոնալդու, 63′ – 3:0 Ռոնալդու, 68′ (11 մ) — 4:0
Խաղից հետո Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ արձագանքելով իր հեթ-տրիկին․
«Շարունակում ենք աշխատել, դեռ շատ բան կա անելու», — գրել է հարձակվողը։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում է 2023 թվականի հունվարից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 105 պաշտոնական խաղի՝ խփելով 93 գոլ և կատարելով 19 գոլային փոխանցում։
«Ալ-Նասրի» առաջիկա խաղեր՝
Օգոստոսի 10-ին՝ ընկերական հանդիպում իսպանական «Ալմերիայի» հետ
Օգոստոսի 19-ին՝ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղ «Ալ-Իթիհադի» դեմ